չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բուժքույրը պատվաստված լինելու կեղծ հավաստագրեր է տվել. Մարտունու քրեական հետախույզների բացահայտումը (տեսանյութ)

Բուժքույրը պատվաստված լինելու կեղծ հավաստագրեր է տվել. Մարտունու քրեական հետախույզների բացահայտումը (տեսանյութ)

Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններ են ստացել, որոնք իրացրել են Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ։

 Ձեռք բերված տվյալների համաձայն` Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքույրներից մեկը գյուղի բնակիչներից մի քանիսին տվել է «COVID-19» համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր, այն պարագայում, երբ այդ անձինք չեն պատվաստվել։ Բուժքույրը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին ու խոստովանական բացատրություն տվել։ Օպերատիվ-հետախուզական ու քրեադատավարական միջոցառումները շարունակվում են։ Այս համատեքստում ոստիկանության պայքարը հետևողականորեն շարունակվելու է։

  • Կիսվել: