չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Բուսական յուղի առկայությամբ «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանով արտադրանքը մակնշվել և իրացվել է որպես թթվասեր. նշանակվել է 17,5 մլն դրամ տուգանք

Բուսական յուղի առկայությամբ «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանով արտադրանքը մակնշվել և իրացվել է որպես թթվասեր. նշանակվել է 17,5 մլն դրամ տուգանք

«Արբան» և «Պարգև» ՍՊ ընկերությունների կողմից բուսական յուղի առկայությամբ «Աշտարակ Կաթ» ապրանքային նշանով արտադրանքը մակնշվել և իրացվել է որպես թթվասեր։ Այս մասին հայտնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։

ՄՊՀ-ն «Արբան» և «Պարգև» ՍՊ ընկերությունների նման վարքագիծը որակել է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն և թիվ 217-Ա որոշմամբ նշանակել է 17 504 452 ՀՀ դրամի չափով տուգանք:

  • Կիսվել: