ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բուլղարիան կվճարի կորոնավիրուսով հիվանդացած զբոսաշրջիկների բուժման ծախսերը

Բուլղարիան կվճարի կորոնավիրուսով հիվանդացած զբոսաշրջիկների բուժման ծախսերը

Բուլղարիայում հանգստանալու ժամանակ կորոնավիրուսով վարակված զբոսաշրջիկների ծախսերը, մասնավորապես, սնունդի ու բուժման, կհոգա պետությունը։ Այս մասին գրում է Ria Novosti գործակալությունը։

Ըստ աղբյուրի, արդեն որոշվել է, թե որ հյուրանոցները կկարողանան նման հյուրերի ընդունել։

Բուլղարիայի փոխվարչապետ և զբոսաշրջության նախարար Մարիանա Նիկոլովան հայտարարել է, որ բուլղարական առողջարաններում սանիտարական բոլոր նորմերի պահպանման շնորհիվ մինչ այժմ զբոսաշրջիկների մոտ կորոնավիրուսով հիվանդանալու ոչ մի դեպք չի գրանցվել:

Բացի այդ Բուլղարիայի Զբոսաշրջության նախարարությունը առաջարկել է ծածկել հարկադիր կարանտինի ընթացքում զբոսաշրջիկների բնակեցման և սննդի ծախսերը, որոնք երկրում արձակուրդի ժամանակ հիվանդանում են COVID-19-ով են: Նիկոլովան ասել է, որ իր գերատեսչությունն այս հարցի շուրջ բանակցություններ է վարում ֆինանսների նախարարության հետ:

  • Կիսվել: