երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ԲՏԱ նախարարը մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԲՏԱ նախարարը մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին:

Նախարարն իր ելույթում անդրադարձել է այն կարևոր առաքելությանը, որ իրականացնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը:

«Պոլիտեխնիկական ինստիտուտում ստացած կրթությունը պահանջված է եղել բոլոր ժամանակներում, ներկայումս՝ առավել ևս, քանի որ 21-րդ դարը տեխնոլոգիաների դարաշրջան է, որտեղ տեխնոլոգիաները կյանքի բոլոր բնագավառներում են»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը:

 

  • Կիսվել: