շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԲՏԱ նախարարության գլխավոր քարտուղարը կմեկնի ԱՄՆ

ԲՏԱ նախարարության գլխավոր քարտուղարը կմեկնի ԱՄՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը գործուղվել է ԱՄՆ:

 

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանին 2022 թվականի հունվարի 4-8-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լաս Վեգաս)` «CES 2022» սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

2. Նարեկ Մելքումյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լաս Վեգաս) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

  • Կիսվել: