շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
ԲՏԱ նախարարն ԱՄՆ-ում այցելել է «Սիլիկոնյան հովիտ»

ԲՏԱ նախարարն ԱՄՆ-ում այցելել է «Սիլիկոնյան հովիտ»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում այցելել է «Սիլիկոնյան հովիտ»։ Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության վարչությունից:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀԲԸՄ «Սիլիկոնյան հովտի» մասնաճյուղի ղեկավար, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր Երվանդ Զորյանի ուղեկցությամբ և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ նախարարը շրջայց է կատարել Սթենֆորդի համալսարանում, այնուհետև այցելել Համակարգչային պատմության թանգարան։

Նշված է նաև, որ Մխիթար Հայրապետյանը «Սիլիկոնյան հովտում» հանդիպում է ունեցել տեխնոլոգիական համայնքի հայ ներկայացուցիչների հետ, անդրադարձել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ընթացիկ և առաջիկայում իրականացվելիք ծրագրերին, ներկայացրել սահմանված թիրախները և պատասխանել նրանց հուզող հարցերին։

 

  • Կիսվել: