երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Բռնես, սարկավագներին դնես դիմացներն ասես՝ իրավունք չունեք մտնելու եկեղեցի, լավ կլինե՞ր. Սրբազանը՝ ՀՀ նախագահի մասին

Բռնես, սարկավագներին դնես դիմացներն ասես՝ իրավունք չունեք մտնելու եկեղեցի, լավ կլինե՞ր. Սրբազանը՝ ՀՀ նախագահի մասին

Երկրում ինչ ասես տեղի է ունեցել, երկրի նախագահը ժպտալով ման է գալիս: Այս մասին այսօր՝ ՄԻՊ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը

«Ոչ մտահոգություն, ոչ հեռավոր երազ, ոչ ինչ-որ թեզ: Այս բոլորը վկայում է, որ էս մարդիկ ոչ էս երկրի հետ կապ ունեն, ոչ էլ ցավ ունեն իրենց սրտում»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը պատմեց, որ մի անգամ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը իր երդմնակալությունից հետո, որին ներկա է եղել Վեհափառ Հայրապետը,  Ճրագալույցի պատարագի ժամանակ այցելել է սուրբ Հռիփսիմեի վանք՝ իմանալով, որ Վեհափառը սուրբ Գայանեի վանքում է. «Ի՞նչ ես ուզում ասել, ուղերձդ ո՞րն է: Բռնես արգելես, սարկավագներին դնես դիմացներն ասես՝ իրավունք չունեք մտնելու էստեղ, լավ կլինե՞ր»:

Հարցին՝ երբևէ հանդիպե՞լ է երկրի նախագահին, Բագրատ Սրբազանը պատասխանեց, որ հանդիպել է 2018-ի ապրիլ-մայիսին, երբ իշխանափոխության շարժման օրերին. «Ուրախ, զվարթ ինչ-որ բաներ էր ասում էս վարչապետի հասցեին: Ձեռ էին առնում, մի քանի ընկերներով էին»:

  • Կիսվել: