Բրիտանիայի թագուհին գահական ելույթում կխոսի Brexit-ի մասին
Եղիսաբեթ II-ը երկուշաբթի կբացի բրիտանական խորհրդարանի նոր նստաշրջանը։ Միապետը կարտասանի այսպես կոչված գահական ճառը, որն ավանդույթի համաձայն՝ պատրաստվում է գործող կառավարության կողմից և ներառում է նրա հիմնական առաջնահերթությունները գալիք տարում։ Այս մասին գրում է TACC-ը։
Այս անգամ խոսքը Պահպանողական կուսակցության նոր կառավարության , որը գլխավորում է վարչապետ Բորիս Ջոնսոնը, գործողության ծրագրի մասին է։ Նոր կառավարությունը ձևավորվել է հուլիսի վերջին:
Press Association գործակալության տեղեկատվությամբ՝ կներկայացվեն 22 օրինագծեր, այդ թվում առողջապահության, հանրային անվտանգության եւ իրավակարգի ապահովման, երկաթուղիների կարգավորման, միգրացիոն քաղաքականության ոլորտներում։ Բայց ուղերձի գլխավոր թեման, որը սովորաբար տեւում է 10 րոպեից պակաս, պետք է դառնա Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից։
Նշվում է նաև՝ թագուհին կհայտարարի այն մասին, որ խորհրդարան մտցվի Եվրամիությունից Brexit-ի մասին նախագիծ։