հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայտնի է Brexit-ից հետո Լոնդոնում ԵՄ դեսպանի անունը

Հայտնի է Brexit-ից հետո Լոնդոնում ԵՄ դեսպանի անունը

Եվրամիությունը Մեծ Բրիտանիայում նոր դեսպան է նշանակել, որը դիվանագիտական առաքելությունը կգլխավորի Brexit-ից հետո, տեղեկացնում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ ԵՄ դեսպանությունը կգլխավորի պորտուգալացի փորձառու դիվանագետ Ժոաո Վալե դե Ալմեյդան: Նա Լոնդոն կժամանի փետրվարին:

Նրա նշանակման մասին տեղեկացրել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ մասնավորեցնելով, որ Լոնդոնում ԵՄ ներկայացուցչությունը պատասխանատու է լինելու նաև Հյուսիսային Իռլանդիայի համար:

Նշենք, որ Ժոաո Վալե դե Ալմեյդան 2010-14 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնը, այնուհետև եղել է ԵՄ դեսպանը ՄԱԿ-ում:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ԵՄ ղեկավարությունը ստորագրել է Brexit-ի շուրջ համաձայնագիրը: Միացյալ Թագավորության՝ ԵՄ կազմից  դուրս գալու պաշտոնական ամսաթիվը հունվարի 31-ն է, որից հետո կսկսվեն Լոնդոնի և Բրյուսելի միջև առևտրային բանակցությունները:

  • Կիսվել: