երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում  ժամը 9:00-ից միանալ մեզ․ «Որդիների կանչ» ՀԿ

Բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ժամը 9:00-ից միանալ մեզ․ «Որդիների կանչ» ՀԿ

«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. 

«Վաղը՝ Ն. Փաշինյանը, այս շենքում՝ որտեղ ներկա պահին «Որդիների Կանչ» ՀԿ-ն նաստացույց է անում, ունենալու է մամլո ասուլիս։

Հետևաբար, բոլոր-բոլոր քաղաքացիներին ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ԺԱՄԸ՝ 09:00-ից ՄԻԱՆԱԼ ՄԵԶ։
Ասուլիսը սկսելու է ժամը՝ 11:00-ին և մենք ունենք հնարավորություն՝ լրագրողների միջոցով, վարչապետին հարցեր հղելու։

Իսկ հիմա մենք դեռ վճռական նստացույց ենք անում…Քաղաքացիները կարող են նաև հիմիկվանից սկսած լինել մեր մայրերի և հայրերի կողքին։

ԹՈՒՅԼ ՉՏԱՔ ԱՅՍ ԼԱՐՎԱԾ ԳԻՇԵՐԸ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՄԻԱՅՆԱԿ ՄՆԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ»։ 

44-օրյա պատերազմում զոհված  զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը,  լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք հարցեր ունեն և կխնդրեին լրագրողներին բարձրացնել Նիկոլ Փաշինյանի առջև՝ անօրինականության, հերոսածին մորը կալանավորելու հետ կապված։ 

Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, նրանց աջակցող քաղաքացիները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։

  • Կիսվել: