կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բողոքի ակցիա՝ ընդդեմ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում բնակելի շենքի կառուցման

Բողոքի ակցիա՝ ընդդեմ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում բնակելի շենքի կառուցման

Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ փետրվարի 14-ին բողոքի ակցիա են իրականացրել  ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի մոտ՝ ինստիտուտի տարածքում նախատեսված բնակելի շենքի կառուցման դեմ։

Նրանց ձեռքին կային պաստառներ հետեւյալ գրառումներով. «Գիտությունը պետության հիմքն է», «Գիտությունն անվտանգություն է», «Մի վնասեք գիտությանը», «Կա գիտություն, կա ապագա», «Հզոր գիտություն, հզոր Հայաստան» եւ այլն:

Նրանք պահանջել են դադարեցնել շինարարական աշխատանքները, փորձելով պետական մարմինների ուշադրությունը հրավիրել բարձրացրած խնդրին։

Կենտրոնի գիտաշխատողները պնդում են  նույն տարածքում գիտատեխնոլոգիական կենտրոնը և բնակելի շենքն անհամատեղելի են:

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվա ամռանը Կենտրոոնի աշխատակիցները մի շարք բողոքի ակցիաներ են կազմակերպել կառավարության շենքի դիմաց:

  • Կիսվել: