հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Մանդատ չունես՝ հայրենիք հանձնես». կանանց բողոքի ակցիա՝ կառավարության շենքի մոտ

«Մանդատ չունես՝ հայրենիք հանձնես». կանանց բողոքի ակցիա՝ կառավարության շենքի մոտ

«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները կառավարության շենքի մոտ լուռ ակցիա են իրականացնում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից «չհանձնել հայրենիքը, չպառակտել ազգը»:

Նախաձեռնության խորագիրն է «Մանդատ չունես»: Կանայք ձեռքերում պահում են «Մանդատ չունես՝ պատմական հիշողությունը ջնջես», «Մանդատ չունես՝ ազգ պառակտես», «Մանդատ չունես՝ հայրենիք հանձնես», «Մանդատ չունես՝ Արցախ հանձնես» գրառմամբ պաստառներ:

«Մեր նախաձեռնությունը միավորում է  տարբեր տարիքի, տարբեր մասնագիտութունների կանանց Արցախը հայկական պահելու վճռականության շուրջ։ Մենք վերահաստատում ենք անկախության հռչակագրով Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու շուրջ ՀՀ ստանձնած հանձառությունը։ Նկատում ենք, որ ներկայիս իշխանությունների կողմից իրականացվող բանակցությունները, դրանից  բխող դավադիր գործողությունները միտված չեն ի շահ Հայաստանի,  ի շահ Արցախի, հետևաբար եկե ենք այստեղ բարձրաձայնելու մեր խոսքը «Մանդատ Չունես» խորագրի ներքո»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Նաիրա Մարգարյանը։

  • Կիսվել: