երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Բողոքի ակցիային ընդառաջ ոստիկանական բազմաթիվ ուժեր են բերվում Երևանի կենտրոն

Բողոքի ակցիային ընդառաջ ոստիկանական բազմաթիվ ուժեր են բերվում Երևանի կենտրոն

Այսօր Ազատության հրապարակում նախատեսված Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման բողոքի ակցիային ընդառաջ ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվում Երեւանի կենտրոն: Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ են կայաված այս պահին Օպերայի շենքին հարակից հատվածներում:

Նշենք, որ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունենալու  EBRD միջազգային ֆորումը, որին մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը։ Այդ կապակցությամբ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ժամը 15-ից մինչեւ ժամը 20-ը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։

  • Կիսվել: