շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բողոքի ակցիա Քաջարանում. պահանջում են ազատ արձակել Մանվել Փարամազյանին (տեսանյութ)

Բողոքի ակցիա Քաջարանում. պահանջում են ազատ արձակել Մանվել Փարամազյանին (տեսանյութ)

Սյունիքի Քաջարան համայնքում բողոքի ակցիա է ընթանում, որտեղ մասնակիցները պահանջում են ազատ արձակել իրենց համաայնքապետ Մանվել Փարամազյանին, գրում է news.am-ը:

Նրանք պարզել են պաստառներ, որոնց վրա գրված է. «Մանվել Փարամազյանն ազատաՄԱՐՏԻԿ է, Մանվել Փարամազյանն ազատաԶՐԿՎԱԾ Է», « Պատերազմող երկրում ազատամարտիկը բանտարկվում է միայն հոգուտ թշնամու»:

Ելույթներից հետո ակցիայի մասնակիցները երթ իրականացրեցին Քաջարանի փողոցներում:

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ Քաջարանում Մանվել Փարամազյանի ազատության պահանջով ստորագրահավաք է ընթանում:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

 

  • Կիսվել: