ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բողոքի ակցիա՝ պարտադիր պատվաստումների դեմ

Բողոքի ակցիա՝ պարտադիր պատվաստումների դեմ

Առողջապահության նախարարության դիմաց այսօր՝ հոկտեմբերի 18-ին բողոքի ակցիա է կազմակերպվել, որի մասնակիցները բողոքում են առողջապահության նախարարի հայտնի հրամանը վերանայելու, չեղարկելու պահանջով, որով նախատեսվում է կամ պատվաստվել, կամ ամսական 2 անգամ ՊՇՌ թեստ հանձնել:

Ակցիայի մասնակիցներից մեկը, ով ներկայացավ որպես բժիշկ, ասաց. «Մենք այսօր մեկ այլ կարգախոսով ենք հանդես գալիս: Բացի այն, որ դեմ ենք պարտադրանքին, այլ նաեւ դեմ ենք մոլորությանը: Մոլորություն ենք մենք նկատում. Ի՞նչ է նշանակում, երբ ասում են՝ դու առողջ ես, պատվաստվիր, որ չհիվանդանաս, դու առողջ ես, պատվաստվիր, որ կողքինիդ չվարակես: Հուզական ֆոնի վրա առողջապահության նախարարությունն իրականացնում է կեղծ, մարդասիրական քաղաքականություն»,-ասաց նա։ 

  • Կիսվել: