չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բողոքի ակցիա՝ Կոտայքի մարզում. բնակիչները կառավարությունից պահանջում են կաթի մթերման հարցը լուծել

Բողոքի ակցիա՝ Կոտայքի մարզում. բնակիչները կառավարությունից պահանջում են կաթի մթերման հարցը լուծել

Այսօր՝ մարտի 25-ին, բողոքի ակցիա է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Բալահովիտ գյուղից դեպի Աբովյան քաղաք տանող ճանապարհի՝ Աբովյան քաղաքի սկզբնամասում հավաքվել էին Կոտայքի մարզի մի քանի գյուղերի 20-ից ավելի բնակիչներ, որոնք պահանջում էին, որ կառավարությունն իրենց խնդիրը լսի և հարցին դրական լուծում տա։ 

Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասել են. «Պահանջում ենք, որ մեր խնդրին անձամբ ծանոթանա ու  լուծում տա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից գլուխ չենք հանում։ Ակնկալիք էլ չունենք, որ մեր խնդրի մասին լսի, հարցը կլուծվի։ Շատ բան չենք պահանջում։ Կաթը հիմա ընդունում են կոպեկներով, ինչից, առաջին հերթին, տուժում է գյուղատնտեսությունը և մենք՝ գյուղացիներս: Եթե կառավարությունը բարի կամք դրսևորի, մեր հարցն օրերի ընթացքում կարող է լուծվել՝ ի շահ գյուղացու, ինչից կշահենք թե մենք, թե ազգաբնակչությունը»։

  • Կիսվել: