ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բողոքի ակցիա իրականացնող բերման ենթարկված քաղաքացիների թիվը հասել է 10-ի

Բողոքի ակցիա իրականացնող բերման ենթարկված քաղաքացիների թիվը հասել է 10-ի

Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող 10 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։

Նշենք, որ Ազգային ժողովի մոտ ակցիա իրականացնող անհետ կորած և գերեվարված անձանց բերման ենթարկված հարազատների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ։

  • Կիսվել: