շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Բողոքի ակցիա ԲԴԽ–ի դիմաց՝ ընդդեմ վերջին կալանավորումների. ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել (ուղիղ)

Բողոքի ակցիա ԲԴԽ–ի դիմաց՝ ընդդեմ վերջին կալանավորումների. ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել (ուղիղ)

Բարձրագույն դատական խորհրդի դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցներն իրենց բողոքն են հայտնում «քաղաքական բռնաճնշումների» դեմ:

Այս պահին ԲԴԽ շենքի մոտ ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել:

Հիշեցնենք, որ որոշ համայնքներում, որտեղ ՔՊ-ն 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել եւ հնարավոր է համայնքապետ ընտրվի այլ ուժի ներկայացուցիչ, մյուս թեկնածուների նկատմամբ իշխանությունը տարբեր տեսակի ճնշումներ է բանեցնում՝ սկսած ինքնաբացարկ հայտնելու պահանջից վերջացրած կալանավորումներով:

Վերջին դեպքը երեկ էր, երբ դատարանը կալանավորեց Վանաձորի ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը գլխավորող, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին: Վերջինիս պաշտպանները հայտարարում են, որ սա քաղաքական հետապնդում է:

Նման իրավիճակ է ստեղծվել նաեւ Վարդենիսում, երբ ՏԻՄ ընտրություններից մի քանի օր անց «Միասնական Վարդենիս» դաշինքի համայնքապետի թեկնածու Արամ Հարությունյանը կալանավորվեց, իսկ մյուս դաշինքի թեկնածուի կնոջ նկատմամբ մեղադրանք առաջադրվեց:

Ակցիայի մասնակիցները նախապես հայտարարել են, որ ԲԴԽ-ի մոտից երթով շարժվելու են դեպի դատախազություն:

  • Կիսվել: