հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բողոքի ակցիա Արարատի մարզում

Բողոքի ակցիա Արարատի մարզում

Արարատի մարզի դատախազության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում։

Քաղաքացիները պահանջում են վերացնել իրենց համագյուղացի Գրիշա Հակոբյանի հետախուզման որոշումն ու Գերմանիայից արտահանձնման գործընթացը։ 

2016 թվականից Գրիշա Հակոբյանը հետախուզվել է մի քաղաքացու հարվածելու ու առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։

Հարազատների փոխանցմամբ տուժողին նվասվածքներ հասցնողը նա չէ, և այս տարիների ընթացքում քննչական մարմինը այդպես էլ իրականությունը չի պարզել։

Ըստ հարազատների՝ Գրիշա Հակոբյանն ունի ծանր հիվանդություններ, այդ թվում՝ քաղցքեղ, և 2017 թվականից բուժում էր ստանում Գերմանիայում, որի պատճառով էլ իշխանությունները նրան Հայաստանին չէին արտահանձնում։ Երեկ, սակայն, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Գրիշա Հակոբյանը կալանավորել է ու տեղափոխվել Արմավիր ՔԿՀ։

Այս պահին ընկերների ու համագյուղացիների հետ հանդիպում է անցկացնում Արարատի մարզի դատախազը։

  • Կիսվել: