երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն՝ Տավուշի մարզպետարանում

«Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն՝ Տավուշի մարզպետարանում

Մայիսի 24-ին, համաձայն ՀՀ Տավուշի մարզի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2023 թվականի հիմնական միջոցառումների պլանի, Տավուշի մարզպետարանում անց է կացվել «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։

Ուսումնավարժությունը ղեկավարում էր մարզպետ Հայկ Ղալումյանը, շտաբի պետն էր Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Վահան Փիրումյանը։

Ուսումնավարժությանը մասնակցում էին ՆԳՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության և ոստիկանության, մարզի այլ ուժային կառույցների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը և աշխատակիցները, արտակարգ իրավիճակների և տարհանման հանձնաժողովները, Իջևան համայնքի ղեկավարը, Գանձաքար և Գետահովիտ բնակավայրերի վարչական ղեկավարները։

Շտաբային ուսումնավարժության նպատակն էր գործարկել «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ Տավուշի մարզի գործողությունների պլան»-ով նախատեսված միջոցառումները, ստուգել դրանց իրատեսական լինելը, կատարելագործել ղեկավար մարմինների կարողություններն՝ ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ։
Մեկնարկին փ/ծ գնդապետ Վահան Փիրումյանը ներկայացրեց ստեղծված իրավիճակը, այնուհետև ուսումնավարժության մասնակիցները միջանակյալների միջոցով ստացան կոնկրետ հանձնարարականներ։

Ներկա մասնակիցները իրենց գերատեսչությունների կողմից իրականացված գործառույթների մասով կատարած աշխատանքների և ծագած խնդիրների վերաբերյալ զեկույցներ ներկայացրեցին Տավուշի մարզպետին։

Ուսումնավարժության ղեկավար Հայկ Ղալումյանը ամփոփեց կատարած աշխատանքները՝ կարևորելով միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը։

  • Կիսվել: