հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բնակարանային գողության դեպք. երկու անձ ձերբակալվել է

Բնակարանային գողության դեպք. երկու անձ ձերբակալվել է

Նոյեմբերի 19-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Մուշի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ ժամը 16.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Չարենցի փողոցի 7-րդ շենքի բնակարանի մուտքի դռան ապակին, մտել ու գողացել փող, խմիչք և այլ իրեր։

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, հայտնաբերել և, գողությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 24 և 28 տարեկան երկու երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել են հանցագործության գործիք հանդիսացող իրեր:

Գողոնը մասամբ առգրավվել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկվածները ձերբակալվել են։

Կատարվում է նախաքննություն։

  • Կիսվել: