շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
BMW-ն հայտնվել է լոլիկի ցանքատարածության մեջ․ կա 3 վիրավոր

BMW-ն հայտնվել է լոլիկի ցանքատարածության մեջ․ կա 3 վիրավոր

Այսօր՝ հունիսի 27-ի, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Օհանավան գյուղի վարչական տարածքում բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ 

Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բնակչին պատկանող լոլիկի ցանքատարածության մեջ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: