շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բլոկ արեք ապատեղեկատվություն տարածողներին. Արայիկ Հարությունյան

Բլոկ արեք ապատեղեկատվություն տարածողներին. Արայիկ Հարությունյան

Ասօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ԿԳՄ նախարար Արայիկ Հարությունյանն աշակերտներին, ուսուցիչներին ու ծնողներին կոչ արեց մերժել ապատեղեկատվուըթունը 5G կայանների, վակցինացիաների մասին, թե դա ինչ-որ դավադրություն է մեր պետության դեմ:

Նա, մասնավորապես, ասաց. «Կոչ եմ անում մերժել, ծաղրել այդ տեղեկատվությունը տարածողներին, սոցիալական ցանցերում բլոկ արեք այդ տեղեկությունները տարածողներին։ Ինձ համար շատ տարօրինակ է, որ նման տեղեկություն տարածում են որոշ ուսոցիչներ։ Ինձ ուսուցիչների սոցիալական հաշիվներ են ուղարկում, ասում են՝ տեսեք, որ ուսուցիչը 5G կայանի կամ չիպավորման մասին տեղեկություն է տարածում։ Մենք այս անգրագիտությունը պետք է մերժենք, եթե չմերժեցինք՝ լրջագույն խնդիր ենք ունենալու ոչ միայն վիրուսի տարածման հետ, այլև առհասարակ մեր ազգային անվտանգության խնդիր կարող ենք ունենալ»

Նախարարը նշեց, որ հատկապես անընդունելի է, որ որոշ ուսուցիչներ են նման տեղեկատվությունը տարածում:

Հարությունյանն ասաց. «Եթե սա շարունակվի սա անհետևանք չի կարող լինել։ Դուք ինչ հիմնավորումներ ունեք, տարածելով այդ 5G կայանների մասին տեղեկությունները, չիպավորումների մասին տեղեկությունները։ Հենց նման տեղեկատվության տարածումն է չիպավորումը։ Ձեր ուղեղների մեջ ինչ-որ բան են մտցնում, որ դուք տարածեք։ Խնդրում եմ տեղիք չտալ, մերժել, որովհետև սա հանգեցնում է նրան, որ մարդիկ սկսում են անլուրջ վերաբերվել հիվանդությանը, հետո երբ այս հիվանդությունը հասնում է իրենց ընտանիքներին, մարդիկ մահեր են տեսնում՝ գիտակցում են, որ վարակն իրական է։ Ես իմ շրջապատում արդեն մի քանի մահեր ունեմ։ Մի տարածեք այդ ապատեղեկատվությունը»:

  • Կիսվել: