ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով հնարավոր են կապի որոշակի խափանումներ. նախարարություն

Բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով հնարավոր են կապի որոշակի խափանումներ. նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են՝ երկրաշարժի հետևանքով բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով հնարավոր են կապի որոշակի խափանումներ:

«Խնդրում ենք խուճապի չմատնվել»,- հորդորում են նախարարությունից:

Սույն թվականի փետրվարի 13-ին ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ։

  • Կիսվել: