ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 149-ի

Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 149-ի

Բեյրութում հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 149-ի, հաղորդում է տեղական Lorient-Le Jour թերթը՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարության աղբյուրը:

Ավելի վաղ, ինչպես գրում է Ria Novosti-ին հաղորդվել էր 137 մարդու մահվան մասին, իսկ վիրավորների թիվը հասել է մոտ 5 հազարի:

Նշենք, որ օգոստոսի 4-ին ավերիչ պայթյուն է որոտացել Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում՝ Լիբանանի ՌԾՈՒ բազայի մերձակայքում։ Պայթյունի հետևանքով ոչնչացվել և վնասվել են տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի շատ թաղամասերում ապակիներ են կոտրվել։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ է դարձել պահեստում պահվող 2750 տոննա առգրավված ամոնիումի նիտրատը։

  • Կիսվել: