շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
44-օրյա պատերազմում զոհվածների մասին բոլոր տվյալները հրապարակված են «Զինապահ» հիմնադրամի կայքում. Մկրտչյան

44-օրյա պատերազմում զոհվածների մասին բոլոր տվյալները հրապարակված են «Զինապահ» հիմնադրամի կայքում. Մկրտչյան

44-օրյա պատերազմում զոհվածների մասին բոլոր տվյալները հրապարակված են «Զինապահ» հիմնադրամի կայքում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը, մասնավորապես, հարցրել է. «Ինչո՞ւ մինչև հիմա պաշտոնապես չեն հրապարակվել 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսների անունները։ Ե՞րբ կհրապարակվեն այս անունները։ Աշխատանքներ տարվո՞ւմ են Արցախի վերջին ողբերգության ժամանակ զոհվածների թիվը պարզելու ուղղությամբ։ Քանի՞ հոգի է համարվում անհայտ կորած»։

Ի պատասխան՝ Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում արդեն կա հարթակ, որտեղ հրապարակված են զոհված զինվորների անունները։

«Ինչ վերաբերում է զոհվածներին և անհայտ կորածներին, ապա ՀՀ ՊՆ-ն բազմիցս հրապարակել է թվերը»,-ասել է նախարարը:

  • Կիսվել: