«Best Life» բժշկական կենտրոնը ստացել է հրապարակային հերքում և ներողություն. հայտարարություն
«Best Life» բժշկական կենտրոնը ստացել է հրապարակային հերքում և ներողություն այն ֆեյսբուքյան օգտատիրոջից, ով նախկինում տարածել էր զրպարտիչ և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններ՝ ուղղված կենտրոնի գործունեությանը։
Քաղաքացին պարզաբանել է, որ իր արտահայտությունները արվել են կորստի ծանր ցավի ազդեցության տակ: Կենտրոնը գնահատում է քաղաքացու պատրաստակամությունն իր սխալը ընդունելու և ներողություն հայցելու հարցում։
Մենք ընդունում ենք այդ ներողությունն ու բացատրությունը և համարում միջադեպը ավարտված։
«Best Life» բժշկական կենտրոնը մնում է հավատարիմ իր արժեքներին: Մենք շարունակելու ենք ծառայել մեր բուժառուներին՝ բարձր մասնագիտական չափանիշներով և մարդասիրությամբ։
Մարդասիրությունն այն հիմնաքարն է, որի վրա կառուցված է մեր բժշկական կենտրոնի ողջ գործունեությունը։
Շնորհակալ ենք, վստահության համար: