կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Բեռնատարների վարորդները փակել են Բավրայի անցակետը

Բեռնատարների վարորդները փակել են Բավրայի անցակետը

Բեռնատարների վարորդները փակել են Բավրայի ու Բագրատաշենի անցակետերը, որտեղ այս պահին իրավիճակը լարված է։

Նշենք, որ ավելի վաղ Կառավարության առջև հավաքված բեռնատարների վարորդներից կազմված 7 հոգանոց խմբին ընդունել էին կառավարությունում, սակայն վարորդները հանդիպումից  դժգոհ էին մնացել:

Նրանք նշում են, որ չեն կարող տեղավորվել մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում 90 օր գտնվելու ժամանակահատվածում

Վարորդների բողոքն ուղղված է Ռուսաստանում միգրացիայի կանոնների խստացման դեմ: Նրանք կառավարությունից ակնկալելում են քայլեր ձեռնարկել և բանակցել ՌԴ-ի հետ խստացումների մեղմացման համար։

Թարմացում. Բեռնատարների վարորդները փակ են պահում Վրաստանի հետ սահմանին գտնվող «Բավրա», «Բագրատաշեն» և «Գոգավան» անցակետերի ճանապարհները:

Նրանք մտադիր չեն բաց թողնել արտասահմանյան բեռնատարները, քանի դեռ չի լուծվել իրենց՝ Ռուսաստանի տարածքում գտնվելու հարցը։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: