Բավրայի մաքսային անցման կետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցման կետը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։
«Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ բեռնատար տրանսպորտային միջոցների համար անցակետը շարունակում է ժամանակավորապես փակ մնալ՝ ճանապարհների անանցանելիության պատճառով։ Բեռնատարների վարորդներին հորդորում ենք երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։ Բեռնատար տրանսպորտային միջոցների համար անցակետի վերաբացման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասվում է հաղորդագրության մեջ:


