երեքշաբթի, նոյեմբեր 3
3 / 11 / 2026
Բեռնատարի պահեստամասեր գողացողները բերման են ենթարկվել

Բեռնատարի պահեստամասեր գողացողները բերման են ենթարկվել

Ոստիկանության Անիի բաժնի ծառայողները սեպտեմբերի 4-ին Ձորակապ գյուղի գերեզմանատան հարակից կամրջի տակից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 3 տղամարդու՝ մեքենայով հանդերձ: Պարզվել է, որ նրանք մի ՍՊ ընկերության պահեստի պատուհանի ճաղավանդակը հանելով՝ մտել են պահեստ և գողացել բեռնատարի պահեստամասեր: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Գողոնը վերցվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: