չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բեռնատարի կցորդիչը թեքվել է և փակել ճանապարհը. տուժածներ չկան

Բեռնատարի կցորդիչը թեքվել է և փակել ճանապարհը. տուժածներ չկան

Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:12-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք, տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայութունից:

կցորդիչը թեքվել է և փակել ճանապարհը

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 7-րդ կմ-ին վնասվել է «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարի (վարորդ` ԻԻՀ քաղաքացի Մահմեդ Ղ., ծնված 1974 թ.) կամրջակը և վառելիքի բաքը, ինչի հետևանքով կցորդիչը թեքվել է և փակել ճանապարհը, բաքից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք. տուժածներ չկան:

Փրկարարներն ուղղել են բեռնատարի կցորդիչը, բացել ճանապարհը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

  • Կիսվել: