երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բերման էր ենթարկվել սառը զենք կրելու կասկածանքով. Բազումի ոստիկանների բացահայտումը

Բերման էր ենթարկվել սառը զենք կրելու կասկածանքով. Բազումի ոստիկանների բացահայտումը

Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Բազումի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Վարդանանց փողոցի 22-ամյա մի բնակչի:

Կասկածվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին երկու դանակ, որոնցից մեկը՝ ծալովի, մյուսը՝ գաղտնի փականով, էլեկտրահարող սարք և կռփազենք:

Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: