երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
 Բերման էին ենթարկել՝ թմրամիջոց պահելու կասկածանքով (տեսանյութ)

Բերման էին ենթարկել՝ թմրամիջոց պահելու կասկածանքով (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը, տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Օրերս հերթական դեպքը ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները բացահայտեցին:

Փետրվարի 3-ին, ժամը 17.30-ի սահմաններում, քրեական հետախույզները, ստացված տեղեկություններն իրացնելով, Վայք քաղաքի Կամոյի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին նույն փողոցի 48-ամյա մի բնակչի:

Կասկածվողի անձնական խուզարկությամբ վերարկուի գրպանից հայտնաբերվել է յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված:

 

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, պահում էր իր օգտագործման համար:

Բուսական զանգվածն ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 
 
 

  • Կիսվել: