չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Բերդում վարչապետը ծանոթացել է Հերոսների պուրակի բարեկարգման աշխատանքներին․ տեսանյութ

Բերդում վարչապետը ծանոթացել է Հերոսների պուրակի բարեկարգման աշխատանքներին․ տեսանյութ

Բերդ քաղաքում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Հերոսների պուրակի բարեկարգման աշխատանքները. ծրագրի արժեքն է 44 մլն դրամ, որից 24 մլն դրամը հատկացվել է պետբյուջեից:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ:
 
«Բերդում՝ Հ. Ադամյան-Գ. Նժդեհի փողոցում՝ 1,6 կմ երկարությամբ, սուբվենցիոն ծրագրով իրականացվել են նաեւ տուֆով սալարկման աշխատանքներ. ծրագրի ընդհանուր արժեքը 287 մլն դրամ է, այդ թվում՝ պետբյուջեից համաֆինանսավորման չափը կազմում է 200 մլն 900 հազար դրամ»։

  • Կիսվել: