հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Բերդավան գյուղում այրվել է մոտ 70 հակ անասնակեր

Բերդավան գյուղում այրվել է մոտ 70 հակ անասնակեր

Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 12-ին, ժամը 09։11-ին ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղի 24-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:54-ին, մարվել՝ 10:10-ին: Այրվել են մոտ 70 հակ անասնակեր, և ջերմահարվել՝ անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը:

  • Կիսվել: