հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում կիրականացվեն խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգումներ

Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում կիրականացվեն խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգումներ

Բերդ համայնքի մի շարք բնակավայրերում նախատեսված է իրականացնել խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ:

Կառավարության սուբվենցիոն ծրագրով, Բերդի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Բերդ համայնքի Նորաշեն, Արծվաբերդ, Վերին Ծաղկավան, Վարագավան, Տավուշ բնակավայրերում նախատեսված է իրականացնել խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ:

Վարագավան բնակավայրում աշխատանքները մեկնարկել են:

Ծրագրի արժեքը 614. 305. 580 ՀՀ դրամ է, որից կառավարության ներդրումը կազմում է 430 013 906 ՀՀ դրամ (70%), Բերդի համայնքապետարանի ներդրումը՝ 184 291 674 ՀՀ դրամ (30%): Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։

  • Կիսվել: