հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Բելգիայի հայերը դիմել են ադրբեջանցիներին

Բելգիայի հայերը դիմել են ադրբեջանցիներին

Բելգիայի հայերը դիմել են աշխարհի բոլոր ադրբեջանցիներին՝ հայտարարելով, որ հայերը միշտ կողմ են եղել հարցերը խաղաղ ձևով լուծելուն, փորձել են խուսափել բախումներից, սակայն դա ադրբեջանցիների կողմից ընդունվել է որպես թուլության նշան:

Հայտարարության մեջ, օրը հրապարակել է ֆեյսբուքյան օգտատեր Միխայիլ Խաչատուրյանը, նշվում է, որ ադրբեջանցիները որս են հայտարարել հայերի նկատմամբ, ինչի համար պատասխան են ստացել:

«Մենք մեր սփյուռքի ղեկավարության խնդրանքով պատրաստ ենք դադարեցնել առճակատումը, սակայն  ցանկացած հայի նկատմամբ ցանկացած բռնության դեպքում պատասխանը չի ուշանալու»,- նշված է հայտարարությունում։

  • Կիսվել: