երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ընդունել է պաշտոնաթող դատավորների միության անդամներին

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ընդունել է պաշտոնաթող դատավորների միության անդամներին

Այսօր «Հայաստանի վետերան դատավորների միության» ներկայացուցիչներին հյուրընկալել են Բարձրագույն դատական խորհրդում: Պաշտոնաթող դատավորները հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ-ն:

Քննարկվել են պաշտոնաթող դատավորների սոցիալական երաշխիքներին վերաբերող առկա խնդիրները, մասնավորապես՝ անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների և Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրավական աջակցության հնարավորությունները:

  • Կիսվել: