շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բազմաթիվ վիրավոր զինվորներ արյունատվության կարիք ունեն. արյունաբանական կենտրոնը հորդորում է շարունակել արյունատվությունը

Բազմաթիվ վիրավոր զինվորներ արյունատվության կարիք ունեն. արյունաբանական կենտրոնը հորդորում է շարունակել արյունատվությունը

Սիրելի հայրենակիցներ, բազմաթիվ վիրավոր զինվորներ այժմ ապաքինման փուլում են և Ձեր արյունատվության կարիքն ունեն: Անհրաժեշտ է գիտակցել, որ անկախ ստեղծված իրավիճակից, անկախ մեր բոլորի տրամադրությունից՝ պետք է շարունակել նույն եռանդով ու պատրաստակամությամբ ներկայանալ արյունատվության. Ձեր արյունը կյանքեր է փրկում:Այս մասին տեղեկացնում է Արյունաբանական կենտրոնը:

«Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերն առանց բացառության:

Խնդրում ենք ներկայանալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից 13:00:

Մոտենալ անձը հաստատող փաստաթղթով»,-նշված է հայտարարությունում:

  • Կիսվել: