կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նվիրի՛ր արյուն, դարձի՛ր «Մեկը 5000-ից»

Նվիրի՛ր արյուն, դարձի՛ր «Մեկը 5000-ից»

«1/5000» նախագիծն ուղղված ՀՀ-ում՝ արյան անվարձահատույց և կանոնավոր դոնորության զարգացմանը, հայտնում են Արյան Բանկ ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնից:

«Ինչպես գիտենք, արյան ստացման միակ աղբյուրը մարդն է․ միայն արյան դոնորի շնորհիվ է հնարավոր դառնում մարդկային կյանքեր փրկելու համար անհրաժեշտ #արյան_պաշարների համալրումը։

5000-ից մեկը դառնալ կարող է յուրաքանչյուր անձ, ով չունի հակացուցումներ արյունատվության համար։ Այս մարդասիրական արշավին միանալու համար պարզապես հարկավոր է այցելել Արյան Բանկ՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից 12։30։ Հասցե՝ Հր․ Ներսիսյան 7։

Ինչ է Մեկը հինգ հազարից՝ «1/5000» նախաձեռնությունը

«1/5000»-ը ակումբ է, ստեղծվել է իր շուրջը համախմբելու մարդկանց, ովքեր պատրաստ են կատարել կանոնավոր արյունատվություն՝ կյանքեր փրկելու համար նվիրաբերելով սեփական արյունը տարեկան 2-4 անգամ»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: