ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բավրայի մոտ կրկին երկրաշարժ է գրանցվել

Բավրայի մոտ կրկին երկրաշարժ է գրանցվել

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը փետրվարի 14-ին, տեղական ժամանակով ժամը 21:03-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:03-ին) գրանցել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա բնակավայրից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Մեծ Սեպասար և Սարագյուղ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

  • Կիսվել: