Բավրայի անցակետի մոտ քաղաքացիները փակել են ճանապարհը, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Բավրայի անցակետի մոտ քաղաքացիները մեքենաներով փակել են ճանապարհը և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մասին հայտնում է Tert.am-ը:
«Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջին են միացել քաղաքական կուսակցությունները, Հայաստանի տարբեր բնակավայրեր, փաստաբաններ, դեսպաններ, 3 կրթական հաստատություն, մտավորականներ և հասարակական գործիչներ:
Մասնավորապես այդ պահանջին են միացել 22 կուսակցություն, այստեղ ստացվում է քաղաքական դաշտում կա կոնսենսուս և բոլոր ազդեցիկ կուսակցությունները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, բացի իշխող «Իմ քայլ»-ից, 202 բնակավայր, 500 փաստաբան, 10 դեսպան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, ԵՊՀ գիտխորհուրդը, տասնյակ մտավորականներ և հասարակական գործիչներ»,-գրում է լրատվամիջոցը: