հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսը եղել է Գուրիայում

Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսը եղել է Գուրիայում

Բաթումիում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը այցելել է հյուպատոսական շրջանում ընդգրկված Վրաստանի Գուրիա երկրամաս: Այս մասին փոխանցում է Բաթումիում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը, գրում է aliq.ge-ն:

Տեղեկության համաձայն՝ դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած այցի շրջանակներում Գուրիայի վարչական կենտրոն Օզուրգեթի քաղաքում հանդիպում է ունեցել Գուրիայի նահանգապետ, Գուրիայում Վրաստանի կառավարության ներկայացուցիչ Գիորգի Ուրուշաձեի և Օզուրգեթիի քաղաքապետի տեղակալ Գիորգի Ղուրջումելիձեի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական համագործակցության շրջանակում Գուրիայի երկրամասի հետ Հայաստանի առևտրատնտեսական և մշակութային կապերի, Հայաստանի և Վրաստանի մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

 

  • Կիսվել: