չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Կրակոցներից վիրավորված՝ Դավթաշենի թաղապետի տեղակալը վիրահատվել է․ նրա վիճակը միջին ծանրության է

Կրակոցներից վիրավորված՝ Դավթաշենի թաղապետի տեղակալը վիրահատվել է․ նրա վիճակը միջին ծանրության է

Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցում հնչած կրակոցների հետեւանքով վիրավորում ստացած Դավթաշենի թաղապետի տեղակալ Կորյուն Մխիթարյանը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

«Արմենիա» ՀԲԿ գլխավոր տնօրենի վիրաբուժական գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը մեզ հետ զրույցում  մանրամասներ հայտնեց վիրավորում սԿորյուն Մխիթարյանի առողջական վիճակի մասին:

«Վիրավորի վիճակը համապատասխանում է հետվիրահատական շրջանին՝ բավարար կամ միջին ծանրության: Լուրջ վնասվածքներ չկան, թափանցող վերքեր չունենք, բեկորները չեն թափանցել որևէ խոռոչային օրգան կամ կրծքավանդակ: Կրծքավանդակի մասում ենթամաշկից 2 բեկոր է հանվել, նստատեղից՝ ևս երկու բեկոր: Վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Աշոտ Կուրղինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ժամը 9:25-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը Բաշինջաղյան փողոցից հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխել 1982 թ․ ծնված տղամարդու։ 

 

  • Կիսվել: