կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բարոյականությունից զուրկ գնահատական է․ Սեյրան Օհանյանը՝ գերիների վերաբերյալ ԱԺ նախագահի հայտարարության մասին

Բարոյականությունից զուրկ գնահատական է․ Սեյրան Օհանյանը՝ գերիների վերաբերյալ ԱԺ նախագահի հայտարարության մասին

Բարոյականությունից զուրկ հայտարարություն, գնահատական է, լրագրողների հետ զրույցում արձագանքելով գերիների վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Ալեն Սիմոնյանը, հիշեցնենք, համացանցում տարածված տեսանյութում, զրույցի ժամանակ ասում է՝ «գերիներն իմ համար արդեն չկան»։

Սեյրան Օհանյանն այս առնչությամբ պետական այրերին հորդորեց ուսումնասիրել ԶՈՒ կանոնադրությունն ու այլ իրավական ակտեր։

«Խորհուրդ կտայի, որպեսզի մեր պատկան մարմինները, ղեկավարությունը, ուսումնասիրեին Զինված ուժերի և այլ ուժերի համազորային կանոնադրությունները։ Բացի դրանից, նաև զինված հակամարտությունների օրենք հասկացություն կա․ մարդասիրական իրավունքների ներքո գործողություններ այն մարդկանց նկատմամբ, որոնք նաև գերեվարված են կամ անհայտ է նրանց ճակատագիրը։ Այդ ամենն ուսումնասիրելուց հետո նրանք կգան համապատասխան եզրակացության։ Ես գտնում եմ, որ չափազանց զգույշ պետք է լինի յուրաքանչյուր արտահայտություն», - շեշտեց Օհանյանը։

  • Կիսվել: