ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Բարեկենդան Սուրբ Հակոբի պահքի օրն է

Բարեկենդան Սուրբ Հակոբի պահքի օրն է

Հայ առաքելական եկեղեցին տոնում է Բարեկենդան Սուրբ Հակոբի պահքի օրը։

Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր և ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7): «Բարեկենդան» բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Իսկ հաջորդ օրվանից սկսվում է պահքը, որը տևում է երկուշաբթիից ուրբաթ ներառյալ:

  • Կիսվել: