երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալն այցելել է ՀԱՀ-ի ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալն այցելել է ՀԱՀ-ի ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը, նախարարության բարձր տեխնոլոգիաների և ծրագրերի վարչությունների մի խումբ աշխատակիցների հետ, այցելել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոն (EPIC), ծանոթացել կենտրոնի հնարավորություններին:

Նախարարի տեղակալը EPIC-ի անդամների հետ հանդիպման ժամանակ, ներկա ուսանողներին է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նախարարության տեսլականը՝ Հայաստանում ստարտափ էկոհամակարգը զարգացնելու վերաբերյալ:

 

EPIC-ը ստարտափ ինկուբացիոն ծրագիր է, որն օգնում է բացահայտել նոր բիզնես գաղափարներ ունեցող ուսանողներին՝ տրամադրելով նրանց բազմակողմանի աջակցություն իրենց ստարտափները հիմնելու և դրանք զարգացնելու համար:

  • Կիսվել: