երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանն ուզում է ինքնասպան լինել․ ահազանգում է կինը

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանն ուզում է ինքնասպան լինել․ ահազանգում է կինը

Երկու շաբաթ առաջ ենք Վիգենի հետ խոսել տեսազանգով, «Հրապարակին» ասաց Շուշիում նոյեմբերի 9-ին ադրբեջանցիների կողմից գերևարված Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Իմանը: «Վիգենը շատ թույլ էր ու շատ հուսալքված։ Նա ինձ ասած, որ ուզւոմ է ինքնասպան լինել, այլևս հույս չունի, որ մի օր իրեն կազատեն»,-ասաց Լինդան։

Նա նշեց, որ Վիգենին չի ոգևորել նաև այն լուրը, որ Լիբանանի կառավարությունը աշխատանքներ է տանում՝ Վիգենին ազատելու ուղղությամբ։

Վիգեն Էուլջեքյանի կինը նշեց, որ ամուսնուն հոգեբան կամ հոգեբույժ է անհրաժեշտ, որպեսզի նրա հետ աշխատեն, որ Վիգենը հրաժարվի ինքնասպանության մտքից։ «Կարմիր խաչի» աշխատակիցները փորձում են իրավիճակի լուծման ճանապարհներ գտնել, բայց դեռևս որևէ բան չեն կարողանում անել»,-ասաց Լինդան։ Նա մեզ տրամադրեց Վիգենի՝ իրենց ուղարկված նամակը։

  • Կիսվել: