հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Բաքվի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած խոշոր հրդեհից տուժել է 10 մարդ

Բաքվի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած խոշոր հրդեհից տուժել է 10 մարդ

Այսօր Բաքվի խոշոր  «Սադարակ» առևտրի կենտրոնում  բռնկված հրդեհ հետևանքով տուժել է 10 մարդ։ Այս  մասին հայտնում է rosbalt.ru-ն։

Ըստ աղբյուրի, տուժածներից մեկը հոսպիտալացվել է։

Նշվում է նաև, որ ներկայումս հրդեհը մարվել է:

Առևտրի կենտրոնի տարածքը կազմում Է մոտավորապես 100 հեկտար: Այն ներառում Է մանրածախ ու մեծածախ առեւտրի մեծ թվով օբյեկտներ, գյուղատնտեսական արտադրանքի շուկա:

 

  • Կիսվել: