հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բանակի մարզական ակումբը կվերականգնվի

Բանակի մարզական ակումբը կվերականգնվի

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ստեղծել ՀՀ պաշտպանության նախարարության մարզական կամ հանգստի կազմակերպման զինվորական հաստատությունները։  

Փաթեթի ընդունումը պայմանավորված է նախարարության համակարգում գործող «Լեռնային Հայաստան» տուն-առողջարանի իրավական կարգավիճակը հստակեցնելու, ինչպես նաև սպորտի բնագավառում հաջողություններ ունեցող անձանց մարզական ակումբում ընդգրկելու, այդ ակումբի իրավական կարգավիճակը սահմանելու անհրաժեշտությամբ։

Այսպիսով, նախագիծն ընդունվեց  միաձայն` 105 կողմ ձայնով:

  • Կիսվել: